Գործնական աշխատանք

Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով։

Գիտական ենթադրություն ֊ վարկած

Փայտագործ վարպետ ֊ ատաղձագործշ

Դանակի սուր կողմը ֊ շեղբ

Գինի մատուցող ֊ մատռվակ

Հատիկեղենի կույտ ֊ ընդեղեն

Արջի բույն ֊ որջ

Գլխի մազերը թափված ֊ ճաղատ

Բարի լուր ֊ ավետիս

Լուսնի մանգաղը ֊ մահիկ

Մետաղե պաշտպանիչ գլխարկ ֊ սաղավարտ

Գազանի բերան ֊ երախ

Մեղուների խումբ ֊ պարս

Ձկների խումբ ֊ վտառ

Հայրենիքից արտաքսված ֊ վտարանդի

Վայրի խոզ ֊ վարազ

Վատ լուր հաղորդող ֊ գուժկան

Տաք այրող քամի ֊ խորշակ, սամում

Քաղաքամերձ բնակավայր ֊ արվարձան

Ոչ դեմ և ոչ կողմ ֊ ձեռնպահ

Տրված դարձվածքների իմաստը արտահայտել մեկական բառով

Թևաթափ լինել ֊ Վհատվել, հուսահատվել

Պատի ծեփ դառնալ ֊ գունատվել, սփրթնել

Ականջ դնել ֊ լսել, ունկնդրել

Սիրտ առնել ֊ համարձակվել

Աշխարհ գալ ֊ ծնվել

Արձան կտրել ֊ քարանալ

Մարդու գնալ ֊ ամուսնանալ

Ականջին օղ անել ֊ ընկալել, հիշել

Բախտը ժպտալ ֊ հաջողվել

Անդանակ մորթել ֊ տանջել

Անվանը մուր քսել ֊ զրպարտել, չարախոսել

Բերանը բաց մնալ ֊ զարմանալ

Հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթա:

Եթե լիցքավորված էլեկտրաչափի մետաղե գունդը միացնենք չլիցքավորված էլեկտրաչափի գնդին մետաղալարով, որին միացված է էլեկտրական լամպ, ապա կստանանք կարճատև լուսարձակում՝ այսինքն կարճատև հոսանք: Հոսանքը կտևի այնքան ժամանակ, մինչև էլեկտրաչափի լիցքերը հավասարվեն:

Որպեսզի հոսանքը տևական ժամանակ գոյություն ունենա, անհրաժեշտ է հոսանքի աղբյուրի առկայություն:

Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որը հաղորդիչում էլեկտրական դաշտ է առաջացնում:

Առաջին պարզագույն հոսանքի աղբյուրը, որը մինչ այժմ գործածվում է, գալվանական տարրն է, որն այդպես է կոչվում ի պատիվ իտալացի կենսաբան, բժիշկ Լուիջի Գալվանիի:

Գալվանական մարտկոցները միանվագ օգտագործման հոսանքի աղբյուրներ են: Ավտոմեքենայում, բջջային հեռախոսներում մեծ կիրառություն ունեն բազմակի օգտագործման հոսանքի աղբյուրները՝ լիցքակուտակիչները (ակումուլյատորները), որոնք կարելի է լիցքավորել և նորից օգտագործել:

Հոսանքի ցանկացած նմանօրինակ աղբյուր երկու բևեռ ունի՝ դրական (+) և բացասական (-): Այդ բևեռների մոտ կուտակված տարբեր լիցքերը պայմանավորված են հոսանքի աղբյուրի ներսում ընթացող քիմիական ռեակցիաներով: Ռեակցիաները տեղի են ունենում հատուկ լուծույթի մեջ խորասուզված հաղորդիչների՝ էլեկտրոդների միջև:

Դրական էլեկտրոդն անվանում են անոդ, իսկ բացասականը՝ կաթոդ:

Եթե հաղորդալարերի միջոցով հոսանքի սպառիչը՝ օրինակ լամպը կամ զանգը միացվի հոսանքի աղբյուրին, ապա նրանց միջով հոսանք կանցնի՝ լամպը կլուսարձակի, զանգը կհնչի: Հոսանքի աղբյուրը և հոսանքի սպառիչը միացված հաղորդալարերով կազմում են էլեկտրական շղթա:

Էլեկտրական շղթաները ներկայացնող գծագրերը կոչվում են էլեկտրական սխեմաներ:

Էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր սխեմայում պատկերվում է հատուկ պայմանական նշանով: Նշաններից մի քանիսը ներկայացված են աղյուսակում:

Շղթաները բացի հոսանքի աղբյուրից և սպառիչներից, պարունակում են անջատիչներ, որոնց միջոցով կարելի է բացել կամ փակել շղթան՝ կարգավորելով հոսանքի անցումը, և չափիչ սարքեր՝ չափումներ կատարելու համար: Շղթայում էլեմենտները միմյանց կարող են միացվել հաջորդական կամ զուգահեռ:

Բացի հոսանքի քիմիական աղբյուրից կան նաև հոսանքի ֆիզիկական աղբյուրներ, որտեղ մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային և այլ էներգիաներ փոխակերպվում են էլեկտրականի: Այդպիսի հոսանքի աղբյուրի օրինակ է էլեկտրական գեներատորը:

Exercise on adjective

Fast — faster — the fastest

Slow — slower — the slowest

Funny — funnier — the funniest

Modern — more modern — the most modern

Old-fashion — more old-fashion — the most old-fashion

Colorful — more colorful — the most colorful

Attentive — more attentive — the most attentive

Light — lighter — the lightest

Dark — darker — the darkest

Bright — brighter — the brightest

Smart — smarter — the smartest

Boring — more boring — the most boring

Popular — more popular — the most popular

Historical — more historical — the most historical

Straight — straighter — the straightest

Ugly — uglier — ugliest

He is the fastest runner I know.

Snails and turtles are the slowest animals.

His jokes are funnier than her’s.

Your style is more modern than Ann’s.

He is more old-fashion than Kevin.

This dress is more colorful than that one.

Ann is more attentive than Dan.

Your room is lighter than mine.

This tunnel is darker than that.

This is the brightest stone I’ve ever seen.

He is the smartest student in our class.

This is the most boring presentation I’ve ever watched.

She is the most popular girl in our school.

This monument is more memorable than the other one.

Your hair are straighter than mine.

This is the ugliest sweater I’ve ever wore.

ՀՀ աշխարհագրական դիրքը

ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ 3 -րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք բոլորը մեծ ազդեցություն են թողնում մեր տարածքի կլիմայական պայմանների վրա:

Բ. Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են. 1. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։ 2. Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։ 3. Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։ 4. Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։ 5. Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ 6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։

7. Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական շահերի բախման գոտում. մի տարածաշրջանում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ։ 8. Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։ 9. Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային: 10. Միջազգային պատժամիջոցներ են սահմանվել ռազմավարական գլխավոր երկրի՝ Ռուսաստանի և հարավային հարևան ու բարեկամ երկրի՝ Իրանի նկատմամբ, ինչը դժվարացնում է այդ երկրների տնտեսական իրավիճակն ու ՀՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը: 11. Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է մեզ վրա, քանի որ Վրաստանը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է: ՀՀ ներկա տնտեսաաշխարհագրական դիրքը (ՏԱԴ) բնութագրելիս և գնահատելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Այդ դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները՝ երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, հիմնվել են մինչև երրորդ հանրապետության անկախացումը։ Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր։ Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը։ Սակայն քաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասի առավելություններից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է առավելապես որպես ոչ նպաստավոր։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում գերակա նշանակություն է ձեռք բերում քադաքաաշխարհագրական գործոնը, որի էությունը հետևյալում է. անցյալ դարի 80-ական թվականների վերջերին բորբոքված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրեց ՀՀ-ի հետ նրա անմիջական հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ծայրաստիճան լարվածության։ Թուրքիան և Ադրբեջանը իրենց հռչակել են որպես թուրքալեզու «եղբայրական ժողովուրդներով» բնակեցված ռազմավարական դաշնակից երկրներ և հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ ՀՀ նկատմամբ վարում են բացահայտ թշնամական քաղաքականություն, չեն բացում պետական սահմանները և ձգտում են ավելի խստացնել նրա տրանսպորտային շրջափակումը։

Հայաստանի Հանրապետության ՏԱԴ-ի վատթարացմանը նպաստում է նաև վրաց-աբխազական շարունակվող հակամարտությունը։ Այդ պատճառով չի գործում Վրաստանը Աբխազիային ու Ռուսաստանին կապող երկաթուղին, որից նախկինում օգտվում էր նաև Հայաստանը։ Այլ երկրների նման ՀՀ-ի ՏԱԴ-ը նույնպես ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխության, նրա ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։ Այսպես, հետագայում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելը, նրա շրջափակման վերացումը, դարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են փոխել ամբողջ Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրադրությունն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի և նրա հարևան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները, դրանք ծառայեցնել խաղաղության հաստատմանը։

Դ-Տ-Թ,

Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ.

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնտարդ, հաղորդում, հայթայթել, անդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք:

բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդաթել, բարդություն, բիրտ, գաղդնախորհուրթ, կրդսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրթ (կտրուկ), գրդնակել, գունազարդ, դր-ապատճառ, դիմահարդար, երդուղի, երթիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորդել, շվայդ:

գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախթ, թակարդ, թաղանթ, թատերական, թղթակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղդական, եղբորորթի, երիզորդ, ճկույթ, մթնոլորդ, շփոդվել, շքերդ, որ- (ճիճու), որ-դ(խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փթել (նեխել), փթթել (ծաղկել),  օդոց, օրիորթ, օդապարիկ:

դ/ արդնանալ, եր-վյալ, լողոր-, լուրդ, խա-արել, խաղաթուղթ, խայ-ել, խայթալ, խայտաբղետ, խառնուրթ, խախութ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանար-, խր-նել, խր-վիլակ, ծաղկազար-, կա-ողիկոս, հար-ավայր:

ե/ անութ, անօթևան, առաջնորթ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփութ, խեղտուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիտ, հարդարել, հաա-ություն, հեր-ագրում, ճտքավոր, մադեմատիկա, մեր-ըն-մեր-:

զ/ այ-ուցվել, սայ-աքել, անգու-, անձրևոր-, անօ-, անո- (սրվակ), անջր-ի, ար-արացի, զար-ատուփ, խոր-կարան, խրճի-, հար-աքանդակ, հեծանվոր-, հեր-ապահ, հնո-ի, հոր-ահոս, անօ-, հրացայ-, հուռ-ի (բերրի), հօ-ս ցնդել, ձկնկի-, ճամփոր-, ճառագայ-, ճարման- (կոճակ), մշտար-ուն, մոր-ել, ներգաղ-, որսոր-, չվեր-, նյար-:

է/ ար-ուն, արձակուր-, արտագաղ-, մար-ախույս, միջնոր-, չորրոր-, պարապուր-, պոռ-կալ, պար-և, պոր-աբույծ, ջար-ուխուր-, սաղավար-, սաղար-, սարահար-, սե-ևե-ել, վաղոր-այն, վառո-, ան-րադառնալ, անհե-ե-, զար-, ճմռ-ել, մոր-ի, վի-խարի, վ-արանդի, վր-ովել, փար-ամ, գաղ-նի, եր-վել, զար-ոնք, կա-սա, կեն-անի, մար-կային, շան-արգել, որ-ատունկ, վար-ապետ, փ-ախտ, քր-նաջան:

Հայոց լեզվի տնային առաջդրանք 01.10.2019

 1.Բացատրական բառարանների օգնությամբ գտեք հետևյալ բառերի իմաստները;

Գահնամակ — հին հայաստանի նախարարական գահերի` պատվաստիճանների ցուցակ։

բդեշխ — Հին Հայաստանում չորս մեծ նախարարությունների պետեր սահմանագլուխների վրա, որոնք բոլոր նախարարներից ավագ էին և ավելի անկախ։

մարդպետ — արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ, որ սովորաբար կոչվում է Հայր մարդպետ

մարզպան — Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ մարզպանության կառավարիչը, արքայից արքայի տեղապահը։

ոստանիկ — արքունիքում ծառայող ազնվական կուսակալ

հազարապետ — Հազար զինվորից բաղկացած զորական միավորի պետ՝ հրամանատար:

սպարապետ — Պետության զորքերի ընդհանուր գերագույն հրամանատար

սենեկապետ — Արքունական պաշտոնյա, որ հսկում էր պալատի ներքին գործերին:

2.  Բառաշարքում գտեք արևելահայերեն և արևմտահայերեն համարժեք բառերը:

Ժամանակ — ատեն

Աղեկ — լավ

Աղվոր — գեղեցիկ

Ճատրակ — շախմատ

Նավթ — քարյուղ

Անանկ — այնպես

Փակ — գոց

Ատամ — ակռա

Լմննալ — լրանալ

Քակել — քանդել

Հյուլե — ատոմ

Հոս — այստեղ

Ամուսին — էրիկ

Կռփամարտ — բռնցքամարտ

Ելևմտային — ֆինանսական

Ստակ — փող

այնտեղ — հոն

3. -ուհի վերջածանցով  4- ական գոյական կազմել

ա) հասարակ գոյականներից

Թագուհի, բժշկուհի, աշակերտուհի, ուսուցչուհի

բ)  հատուկ գոյականներից

Տիգրանուհի, Հայկուհի, Վարդուհի, Արմենուհի

գ)  ժողովրդի կամ երկրի անուններից

Հայուհի, վրացուհի, գերմանուհի, իտալուհի

դ)  ածականներից կամ բայարմատներից

Գեղեցկուհի, երգչուհի, պարուհի

4. Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Կորյուն, Ավետիս, Ռազմիկ, Շանթ, Գոհար, Գալուստ, Վարդ, Համբարձում, Հարություն, Մարտիկ, Աղավնի, Արշալույս, Գավառ, Աշտարակ, Սպիտակ

5. Գրեցեք — գույն բաղադրիչով գունանուններ:

ա)բույսերի անուններից

մանուշակագույն, դարչնագույն, նարնջագույն, գազարագույն

բ) տարբեր առարկաների անուններից

մոխրագույն, երկնագույն

գ) մետաղների անուններից:

պղնձագույն, արծաթագույն, ոսկեգույն

Պարույր Նահապետ

Ք.ա. VII դարի վերջերին Վանի թագավորությունը խիստ թուլացավ: Դրան մեծապես նպաստեցին Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակությունները: Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը:

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ նա Հայկ Նահապետի սերունդներից էր: Հավանաբար նրա թագավորությունը միավորում էր մեր պատմական հայրենիքի հարավային և հարավ- արևելյան շրջանները: Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին: Կամենալով Պարույրին իրենց կողմը գրավել՝ թե’ Ասորեստանի և թե’ Մարաստանի թագավորները նրան թագ են խոստանում: Որոշ տատանումներից հետո նա ամբողջությամբ անցավ Ասորեստանի հակառակորդների կողմը: Նա մարական թագավորից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին մասնակցելու համար:

Անդրադառնալով Պարույրի թագադրությանը ՝ Պատմահայրը, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է. ,,Ահա այժմ ես կուրախանամ ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում»: Անկախ հայկական պետականության մեծ ջատագով Պատմահայրը, որն իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում, գրում է. «Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ… աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի,,:

Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան 1- ին Երվանդյանը հայոց թագավոր է մ.թ.ա. մոտ 560- 535 թվականներին։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն ՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28- ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Երվանդ 1- ին Սակավակյաց

Երվանդ 1- ին Սակավակյացի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է ,,Սակավակյաց,, ՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ ,,պատվավոր հայերով,,։

Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից ՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա- Վանը։ Մ.թ.ա. 585- 550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։

Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ ,,Կյուրոպեդիա,, աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք

Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Արգիշտի 1-ին։ Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքների կառուցումը
Գահ բարձրացած Արգիշտի 1-ին (Ք.ա. 786-764) շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Մեծ արշավանք ձեռնարկելով տերության եփրատյան սահմանները՝ նա ոչ միայն ամրապնդեց դրանք, այլև ձեռք բերեց հարուստ ավար և մեծ թվով գերիներ։
Արգիշտի թագավորի վարած կռիվների մեջ առանձնանում է Այրարատյան դաշտի նվաճումը, որը վերածվում է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող շրջանի։ Ք.ա. 782 թվին նա մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ Իր թողած արձանագրությունների մեջ նա նշում էր, որ Էրեբունին կառուցվել է «ի բարօրություն Բիայնիլի Երկրի, ի տապալումն թշնամական երկրների»։ Էրեբունին վերածվեց տերության հյուսիսային կարևոր հենակետի։ 2018 թվին կլրանա Էրեբունի—Երևանի հիմնադրման 2800-ամյակը։
Այրարատյան դաշտը մշտապես գտնվում էր արքունիքի ուշադրության կենտրոնում։ Կամենալով վերջնականապես ամրապնդել պետության իշխանությունն այստեղ՝ Արգիշտի 1-ինը կառուցում է Արգիշտիխինիլի մեծ քաղաքը, որը վերածվում է տերության հյուսիսային շրջանների կարևոր վարչական կենտրոնի և ռազմական մի նոր հենակետի։Արգիշտի թագավորը մեծ թվով արշավանքներ ձեռնարկեց Շիրակ, որը նրան հրապուրում էր հացահատիկի առատությամբ։ Արգիշտիի զորքերը հասան մինչև Սևանա լճի ափերը։
Հաջող էին կռիվները Ասորեստանի դեմ։ Ուրմիո լճի ավազանում և այլ վայրերում մղված կռիվներում Ասորեստանի գահակալները պարտություն կրեցին, և Վանի թագավորության հաղթարշավը շարունակվեց։ Այնքան սարսափազդու էր նրա անունը, որ ասորեստանյան զորքերի հրամանատարը խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։